Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում այսօր բողոքի ցույց էին կազմակերպել Կոթի գյուղի բնակիչները` իրենց համագյուղացիներ Սերյոժա Սիրադեղյանին եւ Յուրա Մամյանին ազատ արձակելու պահանջով: Վերջիններս ձերբակալվել են փետրվարի 26-ին` ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածանքով:
Սերյոժա Սիրադեղյանը Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ, ներկայումս հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանի ավագ եղբայրն է: Իսկ Յուրա Մամյանը Վանո Սիրադեղյանի քրոջ ամուսինն է:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Կոթիի դպրոցի ուսուցչուհի Հարգինե Նազարյանը, իրենք պահանջում են «հետ բերել այդ խաղաղ աշխատող մարդկանց». - «Գյուղը կանգնած է միասնական ձեւով»:
Սերյոժա Սիրադեղյանի քույրը եւ Յուրա Մամյանի կինը` Սոնա Սիրադեղյանը, պատմեց. - «[Զենքը] Նկուղում են հայտնաբերել: Սպառնալիքի տակ ստորագրություն են վերցրել ամուսնուցս. ասել են` տղայիդ կբռնենք, նա էլ մտածել է, որ երեխային վնաս կտան, եւ ստորագրել է»:
«Սերյոժա Սիրադեղյանի տունը խրամատներից ընդամենը 200 մետր հեռավորության վրա է», - շարունակեց Սոնա Սիրադեղյանը: - «Նա իրավունք չունե՞ր թեկուզ առանց փամփուշտի մի զենք ունենալ»:
Ավելի ուշ Հարգինե Նազարյանը հայտնեց, որ բողոքի ակցիայի մասնակիցները ստորագրություններով խնդրագիր են ներկայացրել տեղական ուժային մարմիններին, այդ թվում՝ ազգային անվտանգության՝ իրենց ձերբակալված համագյուղացիներին ազատ արձակելու համար: Կանայք վերադարձել են գյուղ, տղամարդիկ դեռ սպասում են. ազգականները մտածում են նստացույցի մասին:
Փաստաբան Տիգրան Տեր-֊Եսայանը, որը պաշտպանում է թե’ 73-֊ամյա Սերյոժա Սիրադեղյանի, թե’ մոտ 60-ամյա Յուրա Մամյանի շահերը, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իր ավագ պաշտպանյալի առողջական վիճակը լավ չէ, երեկ բուժօգնություն են ցույց տվել: Տեր-Եսայանը երեկ հանդիպել է քննիչին, խնդրել է խափանման հետագա միջոց կալանքը չընտրել:
«Վաղը երեքօրյա ժամկետն է լրանում, բայց տրամադրությունն այնպիսին է, որ դատարանը կբավարարի Ազգային անվտանգության ծառայության քննչական խմբի միջնորդությունը: Խափանման միջոցը կլինի կալանքը», - ասաց Տեր-Եսայանը:
Փաստաբանի փոխանցմամբ, Սիրադեղյանը եւ Մամյանը կասկածվում են 235-րդ հոդվածի առաջին մասով` ապօրինի զենք, զինամթերք պահելը. - «Մամյանի բնակարանից փամփուշտ են առգրավել, իսկ Սիրադեղյանի բնակարանից` առանց փամփուշտի «ՏՕԶ» հրացան, որը ինքը անձամբ իր ձեռքով է հանձնել»:
Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից «Ազատություն» ռադիոկայանին ասացին, որ Սերյոժա Սիրադեղյանը եւ Յուրա Մամյանը կասկածվում են Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի հատկանիշներով` պետական իշխանությունը յուրացնելու փորձ:
Փաստաբան Տիգրան Տեր-֊Եսայանի պնդմամբ, գոյություն ունի մի մայր գործ այս հոդվածով. - «Քրեական գործի համարն է 58200608: Իշխանությունը զավթելու հոդվածն է դա Լեւոն Տեր - Պետրոսյանի մասով»:
Այս վերջին տեղեկության մասին պաշտոնական աղբյուրները որեւէ բան չեն հաղորդել:
Ռուզան Խաչատրյան