Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնել է Վրաստան


Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: Այդ մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը:

«Կովկասպրես»-֊ը, վկայակոչելով Վրաստանի պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է, որ Միքայել Հարությունյանը հանդիպելու է նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի եւ խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի, ինչպես նաեւ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այցելելու է Թբիլիսիի հայկական եկեղեցի:

Վաղը Միքայել Հարությունյանը կայցելի հատուկ ուժերի ռազմակայան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG