Մատչելիության հղումներ

Լոս Անջելեսի ծորակներից հոսող ջուրն ամենահամեղն է


Մրցույթին մասնակցող քաղաքների ջուրը գնահատվել է մի քանի չափորոշիչներով` ջրի համը, հոտը, բաղադրությունը եւ մաքրությունը: Ջրի համտեսման եւ գնահատման այս մրցույթն անցկացվում է արդեն 18-րդ անգամ եւ համարվում է խմելու ջրին վերաբերող ամենախոշոր ու հին մրցույթն աշխարհում:

Մրցույթի ժյուրիի 10 անդամները հերթով փորձել են շշերի մեջ լցված ջուրը եւ որոշել հաղթողներին:

Լոս Անջելեսը առաջին տարին չէ, որ հաղթող է ճանաչվում այս մրցույթում: Ամենալավ գազավորված ջրի մրցանակին արժանացել է գազավորված ջրի արտադրությամբ զբաղվող գերմանական մի ընկերություն:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG