Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները 3 միլիոն դոլարի սարքավորումներ է տրամադրել հայկական խաղաղապահ գումարտակին


Վերջերս Հայաստանի խաղաղապահ գումարտակն ավելի քան 3 միլիոն դոլար արժողությամբ հաղորդակցման սարքավորումներ է ստացել Միացյալ Նահագների Ռազմական համագործակցության գրասենյակի (ՌՀԳ) միջոցով, որը տեղակայված է ԱՄՆ-ի դեսպանությունում:

Դեսպանատան հաղորդագրության համաձայն` տրամադրված ռադիոսարքավորումները մաս են կազմում ԱՄՆ-ի կողմից ծրագրված ավելի մեծածավալ աջակցության: Աջակցելով Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ Անհատական համագործակցության գործողությունների ծրագրի (ԱՀԳԾ) խնդիրներին` 2006 թվականից սկսած ԱՄՆ-ը Միջազգային զինվորական ֆինանսավորման միջոցներից ավելի քան 6 միլիոն դոլար է հատկացրել` հայկական խաղաղապահ գումարտակն ամբողջությամբ ապահովելու համազգեստով, զորավարժային սպառազինմամբ, բժշկական սարքավորումներով, քիմիական նյութերի հայտնաբերման եւ դրանցից պաշտպանվելու սարքերով եւ ուսուցմամբ:

Ամերիկյան լրացուցիչ ֆինանսավորում է հատկացվել` աջակցելու խաղաղապահ գումարտակի ընդարձակմանը, հասցնելով այն բրիգադի ծավալի:

Ներկայումս հայկական զորախմբերը խաղաղապահ առաքելություն են իրականացնում Կոսովոյում եւ Իրաքում:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG