Մատչելիության հղումներ

Ռեջեփ Էրդողան. «Ցեղասպանության մասին խոսելուց առաջ հայերը թող հայելուն նայեն»


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայերին մեղադրել է Խոջալուում ադրբեջանցիների ցեղասպանություն իրականացնելու մեջ:

«Հակադարձելով այն անհեթեթությանը, որը հայերը հորինել են եւ աշխարհում դարձրել հասարակական կարծիք, մենք նրանց ասում ենք՝ այդ մասին խոսելուց առաջ հայելուն նայեք: Եթե ցեղասպանություն է տեղի ունեցել, ապա այդ դուք եք այն իրականացրել ամենադաժան կերպով», - երեկ ասել է Էրդողանը, ելույթ ունենալով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հավաքում:

«Թրքիշ դեյլի նյուս» թերթն այսօր պնդում է, որ «հայկական ուժերը մեղադրվում են 1992 թվականի փետրվարի 25-֊ին Խոջալուում մոտ 1000 Ադրբեջանի քաղաքացի սպանելու մեջ»:

«Երբ հայերը զանազան հայտարարություններ են անում թուրքերի դեմ, թող մտքում պահած ունենան այդ իրադարձությունը»,֊ - խորհուրդ է տվել Թուրքիայի վարչապետը, ավելացնելով. - «Թուրքերն իրենց բնույթով չեն կարող նման ոճիր գործել: Մենք կոչ ենք անում հայերին դադարեցնել ադրբեջանական տարածքների անօրինական բռնազավթումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG