Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-֊ի նախագահը երկխոսության կոչ է անում


ԵԱՀԿ-֊ի գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան այսօր Երեւանում բոլոր կողմերին կոչ է արել երկխոսություն սկսել՝ փետրվարի 19֊-ի նախագահական ընտրություններից հետո ստեղծված լարվածությունը մեղմելու համար: Այդ մասին ասված է ԵԱՀԿ-ի էլեկտրոնային կայքում տեղադրված հաղորդագրությունում:

«Երկխոսությունը եւ համագործակցությունը ԵԱՀԿ֊-ի սկզբունքներն են, եւ ես ձեզ կոչ եմ անում օգտագործել այդ արդյունավետ գործիքները Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար»,֊ - ասել է ԵԱՀԿ-֊ի գործող նախագահը:

Անդրադառնալով ընտրություններից հետո Երեւանում ծայր առած բողոքի ցույցերին, Իլկա Կաներվան նշել է. - «Ես հավատում եմ, որ իշխանությունները կշարունակեն հարգել ազատորեն հավաքվելու մարդկանց իրավունքը եւ կապահովեն հրապարակային հավաքների անցկացումը՝ առանց խոչընդոտների»:

«Թեեւ նման ցույցերը յուրաքանչյուր կենսունակ ժողովրդավարության մասն են, քաղաքական առաջընթացը կարող է ապահովվել միայն բանակցությունների միջոցով՝ բոլոր կողմերի մասնակցությամբ», - ըստ ԵԱՀԿ֊-ի ինտերնետային կայքի, ասել է այդ կազմակերպության գործող նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG