ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի փոխխոսնակ Թոմ Քեյսին կարծիք է հայտնել, որ Հայաստանում նախագահական ընտրություններին հաջորդած վեճերը պետք է կարգավորվեն երկրի Սահմանադրության եւ քաղաքական համակարգի շրջանակներում:
Երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ թղթակիցներից մեկի խնդրանքով մեկնաբանելով հետընտրական իրավիճակը Հայաստանում` Քեյսին ասել է. - «Կարծում եմ, դուք ծանոթ եք անցած շաբաթավերջին մեր հրապարակած հայտարարությանը: Ես, իրոք, շատ բան չունեմ դրան ավելացնելու այս պահին: Անշուշտ, դուք տեղյակ եք ընտրությունների առնչությամբ միջազգային դիտորդների արտահայտած որոշ մտահոգություններին, սակայն մենք գտնում ենք, որ այդ վեճերը պետք է կարգավորվեն Հայաստանի Սահմանադրության եւ քաղաքական համակարգի շրջանակներում»: