Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը


Երեկ երեկոյան ժամը 21:30-ին ոստիկանության աշխատակիցները Ազատություն հրապարակից բերման են ենթարկել եւ ձերբակալել «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցին:

Այդ կապակցությամբ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. - «Ոստիկանության աշխատակիցները, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու համար, Ազատության հրապարակից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1975 թվականին ծնված Սուրեն Սուրենյանցին, որը նույն օրն Ազատության հրապարակում կազմակերպել եւ անցկացրել էր հրապարակային միջոցառում` խախտելով «Ժողովներ, հանրահավաքներ, եթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի պահանջները, անմիջականորեն կոչեր ուղղելով ամբոխին` ղեկավարել էր նրանց»:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել:

Սուրեն Սուրենյանցը փաստաբան է պահանջել, եւ նրա շահերը պաշտպանում է Հովիկ Արսենյանը:

Արսենյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Սուրենյանցը այսօր ցուցմունք է տվել, ըստ որի` իր քաղաքական հայացքների եւ դիրքորոշման պատճառով իր նկատմամբ մտացածին քրեական հետապնդում է իրականացվում:

Ըստ փաստաբանի, Սուրեն Սուրենյանցը «իրեն համարում է քաղաքական բանտարկյալ եւ հրաժարվել է այլեւս ցուցմունք տալուց, որեւէ քննչական գործողության մասնակցելուց»:


Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG