Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Յան Կուբիշը, այսօր Երեւանում կայացած ասուլիսում գնահատելով հայաստանյան ընտրությունները, հայտարարեց, որ իրենք հենվում են ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) եզրակացության վրա:
«Դա մի զեկույց է, որը ընդունում է ընտրությունների ընդհանուր որակը. կարծում եմ, սա կարեւոր հայտարարություն է», - ասաց Կուբիշը` հավելելով. - «Միաժամանակ, երկրում կան քաղաքական գործընթացներ, եւ ես ուզում եմ ընդունել, որ կառավարությունը փորձում է ուշադրություն դարձնել թերությունների վրա, նաեւ հույս ունեմ, որ կառավարությունը դասեր կքաղի միջազգային հանրության որոշ դիտողություններից եւ քննադատությունից եւ քայլեր կձեռնարկի ապագայում ընտրական մթնոլորտը բարելավելու համար»:
Կուբիշի խոսքերով, «բավական է նայել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականին` տեսնելու համար, որ այն հաստատում է, որ սա քայլ էր դեպի երկրի ժողովրդավարական զարգացում»:
«Որոշ խնդիրներ ու թերություններ կան, բայց ընդհանուր գնահատականն է, որ սա քայլ էր առաջ: Ես մեծ հույս ունեմ, որ հետագա լարվածություն չի լինի, բռնությունից ցանկացած գնով պետք է խուսափել», - ասաց Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահը:
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, իր հերթին, գնահատելով փետրվարի 19-ի ընտրությունները, հայտարարեց. - «Ես կարող եմ հենվել միայն երկու փաստաթղթերի վրա` միջազգային դիտորդների գնահատականի եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարության: Ես ինքս դիտորդ չեմ եղել: Այո, շատ բան եմ լսել, բայց այնքան լարված մթնոլորտ է եղել հանրապետությունում, որ արդեն ամեն ինչի կասկածում ես»:
«Կա մի ուղղորդող բան` դիտորդների գնահատականը եւ ԿԸՀ-ի որոշումը. ես դրանք ընդունում եմ եւ հույս ունեմ, որ ընդդիմությունն էլ կընդունի եւ կսկսի հաշտության գործընթացը», - ասաց Օսկանյանը:
Նա նշեց, թե կարող է ինչ-որ տեղ հասկանալ բողոքի ցույցերը եւ հանրահավաքները, բայց հիմա, երբ կատարվել է վերահաշվարկ, տվյալներն արդեն հրապարակվել են, երբ կա ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության գնահատականը, ամեն ինչ այլ ուղղությամբ պետք է շարժվի. հիմա ընդդիմության առաջնորդները պետք է ցուցաբերեն հանդուրժողականություն եւ խոհեմություն` հաշտեցման գործընթացը սկսելու համար:
Անդրադառնալով Կոսովոյի կողմից անկախության հռչակմանը` Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ դրա ճանաչման հարցում Հայաստանը չի շտապելու եւ այդ կապակցությամբ որոշումը հարմար պահին կհայտնի:
Ինչ վերաբերում է հետընտրական շրջանում ղարաբաղյան կարգավորման գործընթացին, արտգործնախարարը նշեց, որ Սերժ Սարգսյանը լավատեղյակ է բանակցային գործընթացին, ինչպես նաեւ ներկայացված փաստաթղթի բովանդակությանը, եւ հավանություն է տալիս այնտեղ տեղ գտած ընդհանուր սկզբունքներին:
«Այնպես որ, ես կարծում եմ, մենք ժամանակ չենք կորցնի, իսկապես շատ արագ բանակցությունները կվերսկսենք` հույս ունենալով, որ 2008-ին, մինչեւ ադրբեջանական նախագահական ընտրությունները, կկարողանանք լրացուցիչ առաջընթաց արձանագրել Լեռնային Ղարաբաղի հարցում», - հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը:
Համատեղ ասուլիսը հաջորդեց Յան Կուբիշի հետ Վարդան Օսկանյանը հանդիպմանը:
Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հանդիպման ժամանակ Յան Կուբիշը նշել է, որ իր այցի ժամկետները պատահական չեն ընտրված` իր ցանկությունն է եղել այցելել ընտրություններից մի քանի օր անց, տեղում իրավիճակը ուսումնասիրելու եւ պատկերացում կազմելու համար: Վարդան Օսկանյանը ներկայացրել է Հայաստանում հետընտրական զարգացումները, բողոքարկման եւ վերահաշվարկի գործընթացի արդյունքները:
Նախարարները քննարկել են նաեւ հայ - սլովակյան երկկողմ հարաբերություններին, Հայաստան - Եվրամիություն հարաբերություններին եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագրի կատարման ընթացքին, հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցությունների ընթացքն ու հեռանկարները:
Այսօր Յան Կուբիշին ընդունել է նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Աննա Սաղաբալյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)