Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Այս հրապարակի դեմ ոտնձգությունը՝ ոտնձգություն է նախագահի թեկնածուի անձեռնմխելիության դեմ»


Նախագահության թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարել է, որ եթե իշխանությունները որեւէ գործողություն ձեռնարկեն Ազատություն հրապարակի հանրահավաքի մասնակիցների դեմ, դա ոտնձգություն կլինի նախագահի թեկնածուի դեմ:

«Այս հրապարակի դեմ կատարված որեւէ ոտնձգություն՝ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուի անձի անձեռնմխելիության դեմ»,֊ - հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում:

«Կարող եմ հպարտությամբ եւ պատասխանատվությամբ նշել, որ մեր ծրագրերը մենք կատարել ենք ամենաանբիծ եւ ուղղագիծ ձեւով, չշեղվելով բացարձակապես մեր պլաններից: Մեզ փորձել են շեղել, փորձել են պրովոկացիաների միջոցով՝ Թալինում, Արտաշատում, բայց մենք հասկացել ենք, որ դա մեր խաղը չէ, եւ մենք չենք ներքաշվի իրենց խաղի մեջ»,֊ - հավաստել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նա վերահաստատել է, որ բարձրաստիճան զինվորականներից երկուսը «կանգնել են ժողովրդի կողքին»:

Խոսելով Արեւմուտքի արձագանքի մասին, Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծիք է հայտնել. - «Արեւմուտքը թքած ունի մեր դեմոկրատիայի վրա, Արեւմուտքը անկեղծ չէ, որ ուզում է Հայաստանում դեմոկրատիա հաստատել: Նրան պետք է թույլ, ոչ լեգալ, բռնապետական իշխանություն, որպեսզի մշտապես լծակներ ունենա»:


Ռուբեն Մելոյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG