Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյան. «Իրենց հաղթող հռչակած մարդկանց հետ ի՞նչ պիտի խոսենք»


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այսօր տարակուսանք է հայտնել, թե ի՞նչ երկխոսություն կարող է լինել այն ուժի հետ, որը վաղօրոք իրեն հաղթող է ճանաչել:

«Երկխոսութան կոչ անողը պետք է առարկան մատնանշի: Եթե մարդիկ ընտրատարածքները փակվելուց գրեթե անմիջապես հետո, անգամ առանց բացելու քվեատուփերը իրենց հայտարարում են հաղթող եւ կազմակերպում են թատերական ներկայացում Ազատության հրապարակում, այդ մարդկանց հետ ի՞նչ պիտի խոսենք, ինչի՞ մասին պիտի խոսենք»,֊ - ասել է Տիգրան Թորոսյանը Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ղեկավարների համատեղ փակ նիստից հետո:

Նիստին մասնակցել են Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը եւ «Բարգավաճ Հայաստան»֊-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Տիգրան Թորոսյանը նաեւ ասել է, թե «նորմալ» է վերաբերվում խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի հրաժարականին: Միաժամանակ, նա հայտնել է, որ առայժմ Վահան Հովհաննիսյանից հրաժարականի դիմում չի ստացել:


Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG