Մատչելիության հղումներ

«Բարգավաճ Հայաստան»-ի երկու պատգամավորները վրդովված են իրենց անվան «անհարկի շահարկումից»


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամներ Կարո Կարապետյանը եւ Տիգրան Ստեփանյանը այսօր հայտարարությամբ են հանդես եկել, որում վրդովմունք են հայտնում իրենց անվան «անհարկի շահարկման» կապակցությամբ:

Նախօրեին Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքում հայտարարվել էր, որ հիշյալ երկու պատգամավորները միացել են Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարԺմանը։

«Մենք ընդամենն ասել ենք, որ դեմ ենք երկրում անկայունության հրահրմանը, որը հղի է անկանխատեսելի հետեւանքներով, ինչը հարթակում կանգնած ուժերը որոշել են օգտագործել որպես իրենց հայտնած սատարում», - ասված է Կարապետյանի եւ Ստեփանյանի հայտարությունում, որը տարածել է Հանրապետական կուսակցության մամուլի ծառայությունը: - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի հանրապետական կուսակցության հետ միասին սատարել է նախագահի միասնական թեկնածուի, եւ մենք մեր սկզբունքները չենք փոխելու։ Որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ պաշտոնապես հայտարարում ենք, որ մեր դիրքորոշումը հստակ է, եւ որեւէ մեկը իրավունք չունի մեր անունից հայտարարություն անելու»։

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Տիգրան Ստեփանյանը հաստատեց, որ ինքը եւ Կարո Կարապետյանը դուրս չեն եկել «Բարգավաճ Հայաստան»-ից եւ սատարել ու սատարում են Սերժ Սարգսյանին:

«Հնարավո՞ր է, որ դուք երեկ այլ մտքի եք եղել», - այս հարցին Ստեփանյանը բացասական պատասխան տվեց` միաժամանակ դժվարանալով բացատրել երեկվա հանրահավաքում իրենց անունից արված արված հայտարարությունը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG