Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-֊Պետրոսյանի կողմնակիցներն իրենց հայտարարությունն են հանձնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով


Նախագահության թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի, Հակոբ Հակոբյանի եւ «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի գլխավորությամբ երեկ Ազատության հրապարակից երթով շարժվել են դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ աշխատակազմի ղեկավարին են հանձնել Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի հայտարարությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է, որ ձայների վերահաշվարկի համար իրենք հանձնաժողովներին են ներկայացրել 300֊-ից ավելի հայտ, որոնցից բավարարվել է միայն մեկը: Այդ տեղամասում պարզվել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին 100-֊ից ավելի քվեաթերթիկ դրվել է անվավեր քվեաթերթիկների վրա: Դրանից հետո հանձնաժողովը դադարեցրել է վերահաշվարկի գործընթացը, համոզված լինելով, որ նույն պատկերն է բացահայտվելու մյուս տեղամասերում:

Հայտարարության հեղինակները համոզված են, որ եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջոցներ չձեռնարկի, վերջնականապես կդառնա «ավազակապետության վերարտադրման հիմնական գործիքը», որը հավասարապես կկիսի օրենքով սահմանված պատասխանատվությունը:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG