Մատչելիության հղումներ

«Լրագրողներ առանց սահմանների»-ն կոչ է անում պատժել լրագրողների նկատմամբ բռնարարքների հեղինակներին


«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է արել պատժել փետրվարի 19-ին Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ լրագրողների նկատմամբ տեղ գտած բռնարարքների հեղինակներին:

«Իշխանությունները պետք է ամենայն լրջությամբ վերաբերվեն այդ միջադեպերին», - պնդում է միջազգային կազմակերպությունը երեկ տարածած հաղորդագրությունում եւ ընդգծում. - «Լրագրողները պարզապես կատարել են իրենց աշխատանքը»:

Հաղորդագրությունում նշվում են «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Լուսինե Բարսեղյանի, «Հայք» թերթի թղթակից Սամվել Ավագյանի եւ «Ա1+» հեռուստաընկերության օպերատոր Հովսեփ Հովսեփյանի նկատմամբ գործադրված բռնության դեպքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG