Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան ընկերությունը խաղատներ կբացի Հայաստանում եւ Կոստա Ռիկայում


Ռուսաստանյան «Շտորմ Ինթերնեյշնըլ» ընկերությունը այս տարի խաղատներ է բացելու Կոստա Ռիկայում ու Հայաստանում եւ հնարավոր է` հրաժարվի բիզնես անել Ռուսաստանում: Այդ մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Մայքլ Բոթչերը:

Ռուսաստանում ընդունված օրենքով, որը նախատեսվում է կիրառել 2009 թվականի հուլիսից, խաղատները պետք է դուրս բերվեն Մոսկվայից ու Սանկտ Պետերբուրգից: Երկրում դրանց համար հատկացվում են չորս շրջաններ` Կալինինգրադի մարզում, Սիբիրում, Ալթայի երկրամասում եւ հարավում` Ազովի ծովի մոտ:

Խաղատների եկամուտը Ռուսաստանում կազմում է տարեկան 7 միլիարդ դոլար:

«Եթե օրենքը չփոխվի, մենք դուրս կգանք Ռուսաստանից», - ասել է ծագումով բրիտանացի 60-ամյա Բոթչերը, ով 16 տարի առաջ Մոսկվայում հիմնադրել է «Շտորմ» խաղատունը:

Հայաստանում «Շտորմ Ինթերնեյշնըլ»-ը նախատեսում է խաղատուն բացել մայիսին` Երեւանի մոտ: Կատարվելու է 300 միլիոն դոլարի ներդրում. կառուցվելու է հյուրանոց, համերգային սրահ, առեւտրի կենտրոն, ռեստորան:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG