Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ը կոչ է անում անհապաղ հետաքննել հայաստանյան ընտրություններում տեղ գտած բռնությունները


Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում Հայաստանի իշխանություններին կոչ է անում անհապաղ հետաքննել փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդների եւ լրագրողների նկատմամբ տեղ գտած բռնության դեպքերը:

«Ընտրությունների օրը այս հարձակումների թիրախը դարձել են հենց այն մարդիկ, ովքեր փորձել են ապահովել քվեարկության օրինական ընթացքը», - հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հոլի Քարթները` հավելելով. - «Հայաստանի իշխանությունները պետք է անկախ եւ շուտափույթ հետաքննություն անցկացնեն` ապահովելու արդարության վերականգնումը եւ շեշտելու, որ մարդկանց վախեցնելը Հայաստանում անհանդուրժելի է»:

Human Rights Watch-ը նաեւ հորդորում է ԵԱՀԿ-ին` մանրակրկիտ ուսումնասիրել ընտրական գործընթացում արձանագրված բռնությունները եւ ապահովել, որպեսզի այդ միջադեպերը արձանագրվեն Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ-ի վերջնական զեկույցում:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG