Մատչելիության հղումներ

Պուտինը հանդիպել է Սահակաշվիլիի հետ


Այսօր Մոսկվայի մերձակայքում՝ Նովո-֊Օգարյովոյում տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահների հանդիպումը:

«Որոշ բնագավառներում մեր հարաբերությունները բարելավվելու միտում ունեն»,֊ - փաստել է Պուտինը:

Նա նշել է, որ առաջընթաց կա, մասնավորապես, ավիահաղորդակցությունը վերականգնելու ճանապարհին:

Իր հերթին, Սահակաշվիլին Պուտինին հրավիրել է Վրաստան:

«Նախագահ եղած ժամանակ ձեզ չհաջողվեց այցելել Վրաստան, բայց ես ձեզ առաջարկում եմ որպես վարչապետ առաջին այցելություններից մեկը կատարել Վրաստան»,֊ - ասել է Սահակաշվիլին:

Վաղը երկու նախագահները մասնակցելու են Մոսկվայում կայանալիք ԱՊՀ֊-ի գագաթնաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG