Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը:
«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի նախագահը ուղերձում հույս է հայտնել, որ Հայաստանի նորընտիր նախագահը կնպաստի հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
«Անկեղծորեն հույս ունեմ, որ մեր համատեղ ջանքերը կստեղծեն կայունության, փոխադարձ վստահության եւ համագործակցության վրա հիմնված մթնոլորտ», - գրել է Աբդուլա Գյուլը: - «Հուսով եմ, ձեր նոր պաշտոնում դուք կնպաստեք այն մթնոլորտի ձեւավորմանը, որը անհրաժեշտ է` կարգավորելու համար կապերը հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ, որոնք դարեր շարունակ ապացուցել են, որ կարող են կողք-կողքի ապրել խաղաղության եւ ներդաշնակության մեջ»:
Թուրքիան հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, թեեւ նրա անկախությունը ճանաչել է դեռ 1991 թվականին: 1993 թվականից թուրքական կողմը փակ է պահում Հայաստանի հետ սահմանը: