Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, որոնք չեն ընդունում փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները, այսօր Ազատության հրապարակում շարունակում են բողոքի ցույցը:
Հրապարակում կայանած ոստիկանական մեքենայից բարձրախոսով պարբերաբար հայտարարում են, որ հանրահավաքը արտոնված չէ եւ հավաքվածներին հոդորում անմիջապես ցրվել` «անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու համար»:
Մարդիկ, սակայն, ոչ միայն չեն ցրվում, այլեւ` շարունակվում է մարդկանց հոսքը դեպի հրապարակ:
Իսկ հանրահավաքն արդեն սկսվել է: Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօրվանից հանրահավաքները շուրջօրյա են լինելու եւ Ազատության հրապարակը դառնալու է համաժողովրդական շտաբ:
Փաշինյանը նաեւ հնչեցրեց ցուցարարների պահանջները` անվավեր ճանաչել ընտրություների արդյունքները, 24 ժամվա ընթացքւոմ ձերբակալել բոլոր կեղծարարներին եւ Հանրային հեռուստաընկերության եթերում ելույթ ունենալու հնարավորություն տալ ընդդիմության ներկայացուցիչներին:
«Եթե չկատարվեն [պահանջները] կանենք այն, ինչ պետք է անենք», - հայտարարեց Փաշինյանը:
«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի ղեկավար Հեղինա Բիշարյանը հանրահավաքի հարթակից ընթերցեց իրենց նախընտրական գրասենյակի` երեկ տարածած հայտարարությունը, որով պահանջում են անվավեր ճանաչել ավելի քան 100 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, կատարել ձայների վերահաշվարկ ավելի քան 200 ընտրական տեղամասերում:
Ռուզաննա Ստեփանյան