Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի նախագահական ընտրություններում ձայների հաշվարկման ժամանակ տեղ գտած խնդիրների մասին հաղորդումներով: Այդ մասին երեկ հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Էդգար Վասկեսը:
«Մենք դեռեւս ուսումնասիրում ենք ընտրությունների անցկացման վերաբերյալ մեր ստացած տարբեր զեկույցները», - ասել է Վասկեսը:
Նշելով, որ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի ղեկավարած դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցում ընտրությունները համարվել են հիմնականում միջազգային չափանիշներին համապատասխանող, Պետդեպարտամենտի խոսնակը, միաժամանակ, հավելել է. - «Մեզ մտահոգում են զեկույցի որոշ տարրեր, այդ թվում դիտարկված ընտրատեղամասերի 15 տոկոսում ձայների հաշվարկման բնութագրումը որպես «վատ» կամ «շատ վատ»:
«Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ` Վասկեսը նաեւ բողոքի ցույցերի խաղաղ բնույթը պահպանելու կոչ է ուղղել Հայաստանի ընդդիմությանը եւ իշխանություններին. - «Մենք հասկանում ենք, որ ընդդիմության բազմամարդ բողոքի ցույցեր են անցկացվում: Մենք ողջունում ենք իշխանություններին եւ ընդդիմությանը այդ հավաքների հանդարտ եւ խաղաղ անցկացումը ապահովելու համար: Կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել խաղաղ իրավիճակը եւ զերծ մնալ ապօրինի կամ բռնի գործողություններից»: