Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը այսօր հայտարարել է, որ շարունակելու է «համաժողովրդական շարժումը` հանուն Հայաստանում օրինական իշխանության հաստատման եւ ժողովրդի արժանապատվության վերականգնման»:
Շտաբի հայտարարությունում, որը հրապարակվեց Մատենադարանի դիմաց անցկացվող հանրահավաքում, մասնավորապես, ասված է. - «Նախագահական ընտրությունների քվեարկությունը եւ արդյունքների նախնական ամփոփումը զուգակցվեցին համատարած եւ լկտի ապօրինություններով: Իշխանությունը, փաստորեն, գործի դրեց կեղծիքների, ապօրինությունների ողջ զինանոցը: ՀՀ քաղաքացիները ենթարկվեցին խայտառակ ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունների: Գրանցվեցին ԱԺ պատգամավորների, լրագրողների, վստահված անձանց, դիտորդների ծեծի, առեւանգումների, ահաբեկումների բազմաթիվ դեպքեր, որոնք իրավապահ մարմինների կողմից պատշաճ ուշադրության չարժանացան: Քվեարկության ընթացքում տեղի ունեցան բացահայտ լցոնումներ, բոլոր ժամկետային զինվորական ծառայողներին եւ գյուղական բազմաթիվ վայրերի բնակիչների պարտադրեցին իրականացնել բաց եւ իշխանության ներկայացուցիչների կողմից վերահսկելի քվեարկություն»:
Հիմնական կեղծիքները, սակայն, թեկնածուի նախընտրական շտաբի վկայությամբ, իրականացվել են ձայների հաշվարկման ընթացքում. - «Այս գործընթացը տեղի ունեցավ ընտրական տեղամասերի հոսանքազրկումների, վստահված անձանց ահաբեկումների, Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկված քվեաթերթիկների անվավեր ճանաչման, կամ դրանք իշխանական թեկնածուի օգտին գրանցելու պայմաններում»:
«Հաշվի առնելով համատարած կեղծիքներն ու բռնությունները, որոնք ամբողջովին աղավաղել են ժողովրդի կամքի արտահայտումը, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը չի ճանաչում 2008 թվականի նախագահական ընտրությունների ԿԸՀ-ի հրապարակած արդյունքները եւ պահանջում է անցկացնել նոր ընտրություններ»:
Բազմամարդ հանրահավաքում ելույթներ ունեցան Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի ներկայացուցիչները, այդ թվում Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Ռուզաննա Ստեփանյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)