Հասկանալով, որ Հայաստանի նախկին նախագահ, նախագահի թեկնածու Տեր-Պետրոսյանը մեծ առավելությամբ հաղթում է այսօրվա ընտրություններում, իշխանությունները օրվա երկրորդ կեսից սկսեցին ավելացնել բռնության ալիքը: Այդ մասին քվեարկության ավարտից մոտ երկու ժամ առաջ հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Արման Մուսինյանը:
Նրա խոսքերով, այդ փաստը Տեր-Պետրոսյանի շտաբում գնահատում են որպես պարտվողների հուսահատ փորձեր:
Թեկնածուի շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. - «Զգուշացնում ենք, որ ահաբեկման եւ օրինախախտումների հետեւանքով իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, ինչի ողջ պատասխանատվությունը ընկնում է քոչարյանասերժական իշխանության վրա»:
Աստղիկ Բեդեւյան