Մատչելիության հղումներ

Թուրքիան ճանաչում է Կոսովոյի անկախությունը


Պաշտոնական Անկարան երեկ երեկոյան հայտարարել է, որ ճանաչում է Կոսովոյի անկախությունը: Այդ մասին տեղեկացնում է DPA լրատվական գործակալությունը:

«Թուրքիան հարգում է կոսովարների պատմական որոշումը, մենք նրանց հաջողություն ենք մաղթում», - ասել է Թուրքիայի արդարադատության նախարար Մեհմեթ Ալի Շահինը եւ հավելել. - «Թուրքիայի հանրապետությունը որոշել է ճանաչել Կոսովոյի հանրապետությունը եւ այդ որոշումը փոխանցել է աշխարհին»:

DPA-ի հաղորդագրության համաձայն, ակնկալվում էր, որ Թուրքիան՝ իբրեւ մահմեդական երկիր, անմիջապես կճանաչի Կոսովոյի անկախությունը, սակայն Անկարան դրա հռչակումից հետո սպասել է 48 ժամ` պաշտոնական որոշումը հրապարակելու համար:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG