Հայաստանի գրողների միության շենքում տեղակայված 9/21 տեղամասում քվեարկելուց հետո Ազգային ժողովրդավարական միության նախագահ, նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ կընդունի թեկնածուներից ցանկացածի «ազատ, մաքուր ընտրությունների միջոցով հաղթանակը»:
«Շատ պայծառ տրամադրությամբ եմ եկել», - լրագրողներին ասաց Մանուկյանը. - «Ընտրությունների արդարությունն ու մաքրությունը կախված է մեր հարյուր հազարավոր քաղաքացիների կամքից ու ցանկությունից:
ԱԺՄ-ի առաջնորդը ասաց, որ քվեարկել է «հանուն Հայաստանի ապագայի», «հանուն նրա, ինչի համար պայքարել են այս 20 տարիների ընթացքում»:
«Համոզված եմ, որ 20-ամյակի մեր ինչ-որ մի հատոր փակվում է եւ նոր հատոր է բացվում: Դրանով Հայաստանը կնորոգվի եւ կգնա առաջ», - ասաց նախագահի թեկնածուն:
Գայանե Դանեիելյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)