Հայ հեղափոխական դաշնակցությունից նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը, առավոտյան ժամը 10-ին իր ընտրությունը կատարելով Երեւանի թիվ 10/07 ընտրատեղամասում, հայտարարեց, որ հաղթանակի ակնկալիքով է եկել:
«Գուշակ չեմ, որ կարողանամ կանխատեսել, թե քանի տոկոս ձայն կհավաքեմ», - ասաց նա` միաժամանակ համոզմունք հայտնելով, որ երկրորդ փուլում է հայտնվելու:
«Ես կուզեի, որ մեկ-երկու օրից հետո մեր ժողովուրդը հնարավորություն ունենա ասելու, որ վերջապես արդար ընտրություն եղավ, եւ նույնիսկ նրանք, ում ցանկացած նախագահը չլինի հաղթողը, այնուամենայնիվ, բավարարված լինեն, որ ընտրությունները անցել են արդար` գոնե մեկ անգամ, գոնե առաջին անգամ», - ասաց Վահան Հովհաննիսյանը:
«Եթե ընտրությունները, այնուամենայնիվ, արդար չանցան, Դաշնակցությունը ի՞նչ քայլերի է գնալու», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին նախագահի թեկնածուն արձագանքեց. - «Արդար չանցնելը պետք է ֆիքսված լինի, ապացուցված լինի փաստաթղթային ձեւով: Եթե դուք ունեք այդ բոլոր փաստաթղթերը, դուք դիմում եք դատարան»:
Ընտրությունների արդյունքներից թեկնածուների հնարավոր դժգոհությունը, ըստ Վահան Հովհաննիսյանի, «պետք է հիմնավորված եւ արդարացված լինի, այլապես պարզապես դժգոհության հանուն մենք որեւէ ակցիայի միանալու պատճառ չունենք»: «Բայց եթե մենք տեսնենք, որ դժգոհությունը հիմնավորված է, այդ ժամանակ կքննարկենք այն», - վստահեցրեց նախագահի թեկնածուն:
«Միշտ ձեր քարոզարշավի ընթացքում ասում եք` մերժում եք ե'ւ ներկան, ե'ւ անցյալը: Եթե երկրորդ փուլ լինի, եւ դուք չլինեք, եւ անցնեն ներկայի եւ անցյալի ներկայացուցիչները, Դաշնակցությունը ի՞նչ դիրքորոշում է ունենալու», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Վահան Հովհաննիսյանը հակադարձեց. - «Ես երկրորդ փուլում կպաշտպանեմ ինքս ինձ»:
Աստղիկ Բեդեւյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)