Մատչելիության հղումներ

Աշոտ Ղուլյան. «Կոսովոյում տեղի ունեցածը Ղարաբաղի համար անցած փուլ է»


Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասել է, որ Կոսովոյի անկախության հռչակումը անցած փուլ է Ղարաբաղի համար, քանզի ղարաբաղցիները անկախությունը վաղուց են հռչակել:

«Այն, ինչ տեղի է ունեցել Կոսովոյում, Ղարաբաղի համար անցած փուլ է, որովհետեւ խոսքը անկախության հռչակման մասին է, ինչը Ղարաբաղն արել է 1991 թվականի սեպտեմբերի 2-֊ին»,֊ - փաստել է Աշոտ Ղուլյանը, հավելելով. - «Ղարաբաղի անկախությունը միջազգային նորմերին համապատասխան իր ամրագրումն է ստացել համաժողովրդական հանրաքվեի միջոցով»:

«Ուրիշ խնդիր է, որ Կոսովոյի անկախության հռչակմանը կարող է հետեւել ճանաչման գործընթացը, ինչը, կարծում եմ, հետաքրքիր է մեզ համար, երեւի, նաեւ մյուս չճանաչված երկրների համար: Գործընթացը կարող է իսկապես նախադեպ լինել, եւ, իհարկե, մենք ուշադիր հետեւում ենք, թե ինչ է հետեւելու Կոսովոյի կողմից անկախության հռչակմանը»,֊ - ասաց Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախագահը:

Այն հարցին, թե արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի իշխանությունները չեն պատրաստվում առաջինը շնորհավորել Կոսովոյի ղեկավարությանը, Աշոտ Ղուլյանը պատասխանեց. - «Այս պահին բոլոր այն քննարկումները, որոնք տեղի են ունենում միջազգային կազմակերպություններում, երեւի, թույլ կտան ավելի ճիշտ կողմնորոշվել: Մենք չենք շտապում»:


Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG