Մատչելիության հղումներ

Աղվան Հովսեփյան. «Վստահեցնում եմ` ոչ մի օրինախախտ առանց պատասխանատվության չի մնա»


ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ` հավաստելով, որ ոչ մի օրինախախտ առանց պատասխանատվության չի մնա:

Վստահեցնելով, որ հնարավոր ընտրախախտումները կանխելու, դրանց օպերատիվ արձագանքելու նպատակով դատախազությունում ձեւավորված աշխատանքային խմբի կողմից «անուշադրության չի մատնվել ոչ մի հաղորդում, քննարկման առարկա են դարձել բոլոր ահազանգերը եւ այսուհետ նույնպես այդ աշխատանքները կշարունակվեն», Աղվան Հովսեփյանը հիշեցնում է, որ ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու` ընտրությանը մասնակցելուն եւ իր քաղաքական կամքը ազատ արտահայտելուն խոչընդոտելը քրեական հանցագործություն է. - «Ազատազրկման ձեւով քրեական պատասխանատվություն է նախատեսված ընտրողի կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելու, ընտրությունների արդյունքները կեղծելու, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին խոչընդոտելու, ինչպես նաեւ զինված ընտրական տեղամաս մուտք գործելու համար: Ավելին` այս հանցատեսակների համար նախատեսված է պատիժ` ազատազրկման ձեւով»:

«Մեր իրավական համակարգն ունի վճռականություն, կամք եւ ի զորու է պայքարել հնարավոր ընտրախախտումների, ընտրական գործընթացը խաթարելուն ուղղված օրինախախտումների դեմ, պաշտպանել հասարակական կարգն ու երկրի սահմանադրական կարգը: Վստահեցնում եմ` ոչ մի օրինախախտ առանց պատասխանատվության չի մնա», - եզրափակել է Հայաստանի գլխավոր դատախազը:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG