Մատչելիության հղումներ

Այսօր եւ վաղը Հայաստանի ուսումնական հաստատությունները չեն աշխատի


Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանով, փետրվարի 18-ը եւ 19-ը ուսումնական հաստատություններում հայտարարվել են ոչ աշխատանքային օրեր` նախագահական ընտրությունների կապակցությամբ:

Նախարարի նույն հրամանի համաձայն, ուսումնական հաստատությունների ղեկավարներին հանձնարարվել է հաստատությունների շենքերում տեղակայված ընտրական տեղամասերի հանձնաժողովների բնականոն աշխատանքն ապահովելու համար ստեղծել համապատասխան պայմաններ։

Կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, վերոնշյալ օրերի պարապմունքները պետք է լրացվեն կիսամյակի ընթացքում՝ ըստ ուսումնական պլանի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG