Քարոզարշավի վերջին օրը Ազատության հրապարակի բազմամարդ հանրահավաքում վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ թույլ չեն տալու, որ «որոշ մարդիկ փորձեն հեղինակազրկել ընտրությունները»:
«Հաղթողը, նա չի, ով իրեն հաղթող է հայտարարում: Հաղթողը նա չի, ով իր ժողովրդին տանում է չհիմնավորված բռնության, իսկ ազգը` ցնցումների: Այս ընտրությունները այսպիսին չեն լինելու: Այս ընտրություններում հաղթողը լինելու է միայն ու միայն առաջընթացը», - դիմելով հրապարակը եւ հարակից փողոցները լցրած մարդկանց` ասաց Սերժ Սարգսյանը: - «Մենք թույլ չենք տալու, որ որոշ մարդիկ փորձեն հեղինակազրկել ընտրությունները: Մենք թույլ չենք տալու, որ որոշ մարդկանց նկրտումներն ու չարությունը դառնան որոշիչ»:
Առանց անուն հնչեցնելու, վարչապետը խոսեց նաեւ անցյալի սխալների համար ներողություն խնդրելու մասին: Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, հիշեցնենք, անցած նոյեմբերին ներողություն էր խնդրել ժողովրդից Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Հայաստան բերելու համար:
«Հասարակությունը երկար, շատ երկար սպասեց ներողության անցյալի բոլոր սխալների համար: Չհնչեց այդ ներողությունը, որովհետեւ ներողություն հայցել կարող են միայն ուժեղները», - հանրահավաքի իր ելույթում ասաց Սերժ Սարգսյանը` շարունակելով. - «Այսօր ես այս բազմահազանոց հավաքի առջեւ, մեր ողջ ժողովրդի առջեւ ներողություն են խնդրում: Ներողություն եմ խնդրում այս բոլոր 17 տարիների ընթացքում իշխանությունների կողմից կատարված սխալների համար, ձեր բոլոր նեղ ու հոգսառատ օրերի համար, ամենատարբեր ստիճանի պաշտոնյաների անսրտացավության համար, ամեն ինչի համար: Մենք այդ ամենը շտկելու ենք ուժեղ ոգով, ամուր ձեռքով»:
«Ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի ընտրություններն անցնեն ժողովրդավորության բոլոր չափանիշներով ու օրենքներով», - վստահեցրեց նա: - «Զորբայությունը մեր երկրում տեղ չունի: Ինքնահավան պաշտոնյայի կերպարը մեր երկրում տեղ չունի: Հարկերից խուսափելու հաշվին հարստանալը մեր երկրում տեղ չունի: Մեր ժողովրդին մերոնքական - ձերոնքական բաժանելը տեղ չունի»:
«Ես լինելու եմ բոլորի նախագահը: Ես լինելու եմ թե’ իմ ընտրողի, թե’ մյուս թեկնածուին քվե տված մեր հայրենակիցների նախագահը», - հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Հանրահավաքին մասնակցում էին նաեւ ջավախքահայեր: Նրանցից մեկը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրենք եկել են 50 հատ «Գազել» միկրոավտոբուսներով` «մասնակցելու Սերժ Սարգսյանի միտինգին»:
Քիչ չէին ավտոբուսներով Հայաստանի տարբեր մարզերից եկածները: Գեղարքունիքի Հայրավանք գյուղի գյուղապետը, օրինակ, ասաց, որ մարդիկ իրենք են հավաքել 3 հազարական դրամ բենզինի համար եւ 2 ավտոբուսներով եկել են հանրահավաքի. - «Դեռ կեսն էլ մնացին, մեքենա չկար, չկարողացանք բերել»:
Ռուզան Խաչատրյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)