Մատչելիության հղումներ

«Վաշինգտոն թայմս». «Ամերիկայի թուրքերը ցանկանում են փոխել Թուրքիայի իմիջը»


«Վաշինգտոն թայմս» ամերիկյան օրաթերթն այսօր գրում է, որ ԱՄՆ-֊ի թուրքական կազմակերպությունները արշավ են ծավալել՝«փոխելու ամերիկացիների պատկերացումները հայերի ջարդերի վերաբերյալ եւ լուսաբանելու Թուրքիայի դերը Իրաքի վերականգնման գործում»:

Թերթի փոխանցմամբ` Ամերիկայի թուրքական ընկերակցությունների համագումարը արդեն հավաքներ է անցկացրել 11 քաղաքներում եւ մտադիր է նման միջոցառումներ կազմակերպել եւս 19 բնակավայրերում:

ԱՄՆ֊-ում Թուրքիայի դեսպանատան համաձայն՝ Միացյալ Նահանգներում բնակվում է 150 հազար թուրք, մինչդեռ համագումարը պնդում է, որ նրանց թիվը հասնում է 250 հազարի:

«Համագումարը, որը միավորում է ավելի քան 60 թուրքական կազմակերպություններ, իր հիմնական նպատակն է համարում՝ ներկայացնել Թուրքիայի տեսակետը հայերի ջարդերի վերաբերյալ եւ վերացնել Թուրքիայի նկատմամբ գոյություն ունեցող նախապաշարումները»,֊ - գրում է «Վաշինգտոն թայմս»֊-ը:

Թերթը փաստում է, որ Թուրքական համագումարը դիմակայում է «հայկական ուժեղ լոբբիին»: «Ամերիկյան որոշ նահանգներ, մասնավորապես, Կալիֆորնիան, Միչիգանը եւ Մասաչուսեթսը ունեն պատկառելի հայկական բնակչություն՝ զգալի քաղաքական ազդեցությամբ: Որոշ տեղեկություններով՝ ԱՄՆ-֊ում ապրում է 1,5 միլիոն հայ», - նշում է պարբերականը:

«Մենք երկխոսություն ենք հայցում ամերիկահայերի հետ: Ամերիկայի թուրքական համայնքը երբեք չի ժխտում հայերի ջարդերը: Մենք նաեւ ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ 1885֊-1919 թվականների հայկական ապստամբության հետեւանքով զոհվել է 1,1 միլիոն թուրք եւ հրեա՝ այդ նույն արեւելյան Օսմանյան Անատոլիայում եւ նույն պայմաններում, որոնք հանգեցրել են հայերի մահվանը: Ճշմարտությունը, որը մենք հայցում ենք, լիակատար ճշմարտությունն է»,֊ - ասել է Թուրքական համագումարի նախագահ Գյունեյ Էվինչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG