Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ, նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը քարոզարշավի վերջին օրը հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ իր համար նույնն են ներկա եւ նախկին իշխանությունները:
«Այսօրվա իշխանությունները ընտրեցին իրենց փրկելու համար մի քայլ` առաջ բրթելով Լեւոն Տեր-Պետրոսյանին», - շարունակեց նա: - «Դուք հիշեք 88 թվի այն միասնական շարժումը, որը կոտրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը` թույնի մթնոլորտով, հասարակությունը պառակտելով, իրար դեմ հանելով մարդկանց»:
Մանուկյանի համոզմամբ` այժմ նույնն է տեղի ունենում. - «Ինչո՞վ ինքը մտավ քաղաքական դաշտ... թույնով, ստով, ատելությամբ: Ոչ մի ստեղծագործական միտք»:
Ձեւավորված մթնոլորտում, ըստ Մանուկյանի, հնարավոր չի լինի «որեւէ նոր բանի հասնել»:
«Եվ հարցը դրվում է` եկեք չարյաց փոքրագույնը ընտրենք... Բայց ինչո՞ւ պիտի չարիքների մեջ մենք ընտրեք», - ասաց նախագահի թեկնածուն` հայտարարելով. - «Ես ուզում եմ ներողություն խնդրել մեր ժողովրդից, որ ես Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցեցի, որ ինքը դարձավ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ` հետագայում այսպիսի չարիք բերելով մեր ժողովրդին եւ մեր պետությանը»:
«Բոլորին դավաճան է անվանում [Տեր-Պետրոսյանը]», - վրդովված շարունակեց Մանուկյանը: - «Ինքը ապացուցեց, որ ինքը ազգային գործիչ չէ, ինքը պետական գործիչ չէ, ինքը ազատական շարժման ներկայացուցիչ չէ»:
Անդրադառնալով նախագահ Ռոբերտ Քոչարյանի` չորս հեռուստաընկերությունների տված երեկվա հարցազրույցին, Վազգեն Մանուկյանը ասաց. - «Խոսում է Քելբաջարի օպերացիայի մասին եւ իբր թե մոռացել է, որ այն ժամանակ պաշտպանության նախարարը ոչ թե Վազգեն Սարգսյանն էր, այլ Վազգեն Մանուկյանը: Դա միտումնավոր է արվում»:
Հովհաննես Շողիկյան