Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Լեւոն Տեր-֊Պետրոսյանը պահանջել է հետ վերադարձնել Քելբաջարը»


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հայտարարել է, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակին պահանջել է հետ վերադարձնել Ադրբեջանի Քելբաջարի շրջանը, որը հայկական ուժերի վերահսկողության տակ է անցել 1993 թվականի գարնանը:

«Կայացավ Անվտանգության խորհրդի նիստ, եւ կայացվեց որոշում՝ անթույլատրելի համարել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կողմից նոր տարածքների ազատումը»,֊ - հայտնեց Ռոբերտ Քոչարյանը:

Նրա վկայությամբ՝ նույն արձագանքն է եղել Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու ձեւավորման բոլոր գործողություններից հետո:

«Էդպես է եղել, եւ Հայաստանի իշխանավորներից այս հարցերը մենք քննարկում էինք եւ խորհրդակցում էինք միայն Վազգեն Սարգսյանի հետ»,֊ - փաստել է նախագահը:

Նա բացառել է, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակի» գոյությունը:

Օրերս նախագահի թեկնածու Լեւոն Տեր-֊Պետրոսյանը պնդել է, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանը ցանկացել է Լեռնային Ղարաբաղը փոխանակել Մեղրիի շրջանի հետ:

«Հայկական հողերը հայկական հողերի հետ ես չեմ փոխում: Իմ օրոք մեկ քառակուսի մետր հող մենք չենք կորցրել»,֊ - ասել է Ռոբերտ Քոչարյանը 4 հեռուստակայաններին տված հարցազրույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG