Մատչելիության հղումներ

Հաշիմ Թաչի. «Վաղը կհռչակվի Կոսովոյի անկախությունը»


Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչին այսօր առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ վաղը հռչակվելու է երկրամասի անկախությունը:

«Վաղը իրականություն կդառնա Կոսովոյի բնակիչների ցանկությունը»,֊ - ասել է Թաչին:

«Ֆրանսպրես»-֊ը, վկայակոչելով Կոսովոյի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներ, պնդում է, որ երկուշաբթի օրը Կոսովոյի անկախությունը կճանաչեն պաշտոնական Վաշինգտոնը, Լոնդոնը, Փարիզը եւ արեւմտյան այլ երկրներ:

Սակայն որոշ երկրներ, այդ թվում Բուլղարիան, Կիպրոսը, Հունաստանը, Ռումինիան, Սլովակիան եւ Իսպանիան, նախօրոք հայտարարել են, որ չեն ճանաչի Կոսովոյի անկախությունը, առնվազն մոտ ժամանակներս:

Միաժամանակ, Եվրամիության անդամ երկրներն այսօր վերջնականապես հաստատեցին 1800-֊հոգանոց առաքելությունը Կոսովո գործուղելու վերաբերյալ որոշումը:

Եվրամիության առաքելությունը, որը օգնություն է ցուցաբերելու հասարակական կարգուկանոնը պահպանելու եւ վարչական մարմինների աշխատանքը կազմակերպելու գործում, կփոխարինի ՄԱԿ֊-ի առաքելությանը, որը Կոսովոյում գործում է 1999 թվականից ի վեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG