Մատչելիության հղումներ

Նախագահական ընտրություններին կհետեւեն 620 միջազգային եւ ավելի քան 14 հազար տեղական դիտորդներ


Հայաստանում փետրվարի 19-ին անցկացվելիք նախագահական ընտրություններին կհետեւեն 620 միջազգային եւ ավելի քան 14 հազար տեղական դիտորդներ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղարի հաղորդագրության համաձայն, դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպություններն են ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը` 316 դիտորդ, ԱՊՀ-ի դիտորդական առաքելությունը` 166 դիտորդ, ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովը` 53 դիտորդ, ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովը` 39 դիտորդ, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը` 40 դիտորդ, եւ Եվրոպական խորհրդարանը` 6 դիտորդ:

Դիտորդական առաքելություն իրականացնող 39 տեղական հասարակական կազմակերպությունների թվում են` «Ընտրությունը քոնն է»` 4010 դիտորդ, «Ազատ հասարակության ինստիտուտ»` 1606 դիտորդ, «Ազատականություն եւ ժողովրդավարություն»` 1240 դիտորդ, ««Քաղաքացիական ակադեմիա» կենտրոն»` 995 դիտորդ, «Էրեբունի» համայնքների զարգացման կենտրոն»` 848 դիտորդ, այլ կազմակերպություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG