Մատչելիության հղումներ

Իլինոյսի համալսարանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով 6 մարդ է սպանվել


ԱՄՆ-֊ի Իլինոյսի համալսարանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով սպանվել է 6 մարդ, այդ թվում կրակ բացողը, որն ինքնասպանություն է գործել: Ավելի քան 10 մարդ վիրավորվել է:

Հրացանով եւ երկու ատրճանակով զինված երիտասարդը ներխուժել է լսարան եւ կրակ բացել ուսանողների վրա:

Հանցագործության պատճառներն առայժմ անհայտ են: Լրատվամիջոցները փաստում են, որ վերջին շաբաթվա ընթացքում սա չորրորդ նման դեպքն է ամերիկյան ուսումնական հաստատություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG