Մատչելիության հղումներ

Սերբիան նախապես չեղյալ է հայտարարել Կոսովոյի անկախությունը


Սերբիայի կառավարությունն այսօր նախապես չեղյալ է հայտարարել Կոսովոյի անկախության հնարավոր հռչակումը:

Կառավարության հայտարարությունում ասված է. - «Սույնով չեղյալ են հայտարարվում Կոսովոյի ժամանակավոր կառավարության ակտերը եւ գործողությունները, որոնք միակողմանիորեն անկախություն են հռչակում, որովհետեւ դրանք խախտում են Սերբիայի հանրապետության ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը»:

«Ֆրանսպրես»֊-ի վկայությամբ՝ սպասվում է, որ Կոսովոն մի քանի օրից անկախություն կհռչակի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG