Մատչելիության հղումներ

Պատարկացիշվիլիի մահվան պատճառը բնական էր


Երեքշաբթի ուշ երեկոյան Լոնդոնում իր առանձնատանը վախճանված 52-ամյա վրացի մեծահարուստ Բադրի Պատարկացիշվիլիի դիահերձման նախնական արդյունքների համաձայն, մահվան պատճառը բնական է եղել: Այդ մասին հաղորդել են բրիտանացի ոստիկանները:

Քննիչները թունաբանական հետազոտություն են անցկացնելու, սակայն այս պահին չկա սպանության մասին ենթադրություններ անելու առիթ:

«Ռոյթերզ» լրատվական գործակալությունը նշում է, որ Պատարկացիշվիլին Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչ էր, մասնակցել է հունվարի 5-ին նախագահական արտահերթ ընտրություններին: Վրաստանի իշխանությունները նրան մեղադրում էին հեղաշրջում ծրագրելու մեջ եւ միջազգային հետախուզում էին հայտարարել:

Անցյալ տարվանից Պատարկացիշվիլին բնակություն էր հաստատել Լոնդոնում: Մի քանի առիթներով նա ասել էր, թե իրեն ուզում են սպանել:

Բադրի Պատարկացիշվիլին համարվում էր Լոնդոնում ապաստանած ռուսաստանցի մեծահարուստ եւ նախագահ Վլադիմիր Պուտինի անհաշտ ընդդիմախոս Բորիս Բերեզովսկու բարեկամը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG