Մատչելիության հղումներ

Մահացել է Բադրի Պատարկացիշվիլին


Անցած գիշեր Լոնդոնում սրտի տագնապից մահացել է վրաց մեծահարուստ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Բադրի Պատարկացիշվիլին: 52-ամյա միլիարդատիրոջ մահվան լուրը հայտնել են նրա օգնականները եւ Թբիլիսիում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը:

Պատարկացիշվիլին առաջադրել էր իր թեկնածությունը հունվարի 5-ին Վրաստանում անցկացված նախագահական արտահերթ ընտրություններում եւ պարտվել Միխեիլ Սահակաշվիլիին:

2007 թվականի նոյեմբերին Վրաստանում կայացած հակակառավարական ցույցերի առնչությամբ վրաց իրավապահները Բադրի Պատարկացիշվիլիին հեղաշրջում կազմակերպելու մեղադրանք էին առաջադրել, որը նա հերքում էր:

Վրաց միլիարդատերը վերջին մի քանի ամիսներին բնակվում էր Մեծ Բրիտանիայում եւ Իսրայելում:

Բրիտանական ոստիկանությունը այսօր հայտարարել է, որ Պատարկացիշվիլիի մահը կասկածելի է համարում: «Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ, Սուրեյի ոստիկանության խոսնակը, մասնավորապես, ասել է. - «Ինչպես եւ բոլոր անսպասելի մահերը` մենք այն դիտարկում ենք որպես կասկածելի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG