Մատչելիության հղումներ

Միխայիլ Լեոնտեւ. «Տեր-Պետրոսյանի համար կարեւոր էր ցույց տալ, որ արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխության մասին խոսք լինել չի կարող»


Ռուսաստանյան «ՕՌՏ» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Միխայիլ Lեոնտեւը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում որոշ մանրամասներ հայտնեց երկուշաբթի օրը Մոսկվայում Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու Lեւոն Տեր-Պետրոսյանը հետ անցկացրած հարցազրույցի մասին:

«Մենք շատ երկար զրուցեցինք Lեւոնի հետ տարբեր թեմաներով: Ըստ երեւույթին, դա հարցազրույցի տեսք կստանա, սակայն երբ` ես չեմ կարող ասել, քանի որ Հայաստանում ընտրություններ են, եւ իրավիճակը շատ բարդ է: Մեզ համար սա նուրբ խնդիր է: Ի վերջո, Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է», - ասաց Lեոնտեւը` հավելելով, թե ինքն ու Տեր-Պետրոսյանը «վաղեմի ծանոթներ են». - «Մենք իրար ճանաչում ենք դեռ խորհրդային Գերագույն խորհրդի ժամանակաշրջանից: Ի վերջո, ո’չ Lեւոն Տեր-Պետրոսյանն է քաղաքականության մեջ նոր մարդ, ո’չ էլ ես եմ այս ոլորտում նորեկ»:

Հարցին, թե արդյոք Տեր-Պետրոսյանը գո՞հ է մնացել իր մոսկովյան հանդիպումներից, Միխայիլ Lեոնտեւը արձագանքեց. - «Ես կարծում եմ` այո: Նա ընդհանրապես ադեկվատ ընկալումներ ունեցող մարդ է: Նա հասկանում է, որ Ռուսաստանի դիրքորոշումը ընտրություններում ընկալվում է որպես կոռեկտ մոտեցում, քանի որ դաշնակցի ներքին գործերին միջամտելը այնքան էլ կոռեկտ չէր լինի: Բացի այդ, ինձ թվում է, որ Տեր-Պետրոսյանի համար շատ կարեւոր էր մեկ անգամ էլ ցույց տալ, որ արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխության մասին խոսք լինել չի կարող, եւ սա զուտ ներհայկական հարց է»:

Միխայիլ Lեոնտեւի կարծիքով, հայաստանյան քաղաքական գործիչների համար այժմ Ռուսաստանի դիրքորոշումը բավական կարեւոր է. - «Ընտրություններին մասնակցող բոլոր հայ քաղաքական գործիչների նպատակն այժմ ռուսաստանյան կողմի մտավախությունները փարատելն է, թե Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումներում տեղաշարժեր կարող են լինել: Մի մոռացեք, որ Կովկասում Ռուսաստանի դիրքերը ամուր չեն, եւ մենք բազմաթիվ «բարեկամներ» ունենք, որոնք ցանկանում են այդ դիրքերն ավելի թուլացնել»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք Տեր-Պետրոսյանին հաջողվել է Ռուսաստանի մայրաքաղաքում ունեցած հանդիպումների ընթացքում փարատել պաշտոնական Մոսկվայի այդ մտավախությունները, Միխայիլ Լեոնտեւը պատասխանեց. - «Կարծում եմ` այո»:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG