Ոստիկանությունը հայտնում է, որ այսօր ժամը 11֊-ի սահմաններում անհայտ անձինք հրկիզել են Երեւանի Ազատության պողոտայի 12 հասցեում գտնվող նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մուտքի դուռը: Հաղորդագրության համաձայն՝ պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս:
Միեւնույն ժամանակ դատախազությունը հայտնում է, որ փետրվարի լույս 10֊-ի գիշերը անհայտ անձը, պատուհանի ապակին կոտրելով, դյուրավառ հեղուկով լցված ապակյա տարա է նետել Երեւանի Հաղթանակ թաղամասի 6-֊րդ փողոցի 31 հասցեում գտնվող Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը: Բռնկված կրակից այրվել է ակումբային աթոռը եւ ստվարաթղթե արկղը:
Դատախազությունը նաեւ տեղեկացնում է, որ այսօր առավոտյան անհայտ անձը Մարտունի քաղաքի բնակելի շենքերի պատերին փակցրել է սեռական բնույթի հայհոյանքներ պարունակող թռուցիկներ՝ ուղղված Սերժ Սարգսյանին եւ Մարտունի քաղաքի մի շարք պաշտոնական անձանց:
Բոլոր երեք միջադեպերի կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն: