Մատչելիության հղումներ

Ադրբեջանը մտադիր է բարձրացնել Վրաստանին եւ Թուրքիային մատակարարվող գազի գինը


Ադրբեջանը մտադիր է ավելացնել Վրաստանին եւ Թուրքիային մատակարարվող գազի գինը: Այդ մասին այսօր հայտնել է Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիեւը:

Նա չի բացառել, որ Վրաստանին մատակարարվող գազի գինը ներկայիս 120 դոլարից կհասնի 180֊-200 դոլարի 1000 խորանարդ մետրի դիմաց:

Ալիեւը նաեւ հայտնել է, որ այժմ ադրբեջանական գազը Թուրքիային վաճառվում է 120 դոլարով 1000 խորանարդ մետրի դիմաց: «Մինչդեռ մենք այն պետք է վաճառենք միջազգային գներով»,֊ - ըստ ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ի՝ ասել է նախարարը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG