Մատչելիության հղումներ

Չեխիայի խորհրդարանին չհաջողվեց երկրի նախագահ ընտրել


Չեխիայի խորհրդարանին այսօր չհաջողվեց երկրի նախագահ ընտրել՝ քվեարկության երրորդ փուլն ավարտվեց անարդյունք:

Գործող նախագահ Վացլավ Կլաուսը ստացավ 139 քվե: Ընտրվելու համար չբավականացրեց ընդամենը մեկ պատգամավորական ձայն:

Տնտեսագետ Յան Շվեյնարը ստացավ 113 ձայն:

Ըստ Սահմանադրության, այժմ խորհրդարանում պետք է կայանան նախագահական նոր ընտրություններ:

Սպասվում է, որ Վացլավ Կլաուսը կրկին կմասնակցի ընտրություններին: Թե այս անգամ ով կլինի նրա մրցակիցը, առայժմ պարզ չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG