«Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակից, վերլուծաբան Ահտո Lոբյակասը ուղեկցել է Եվրամիության եռյակին վերջին տարածաշրջանային այցի ընթացքում:
Նա փաստում է, որ Բաքվում Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո Եվրամիության գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Ադրբեջանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի համար «հատուցման պատերազմի» հնարավորությունը:
Ահտո Lոբյակասը հիշատակել է, որ Ադրբեջանի պաշտպանական բյուջեն այս տարի կգերազանցի մեկ միլիարդ դոլարը, մինչդեռ Հայաստանինը կկազմի այդ թվի մեկ երրորդը:
«Չնայած Ադրբեջանը վերջին տարիներին աննախադեպ տնտեսական աճ է արձանագրում, որը համարյա ամբողջովին հիմնված է նավթի եւ գազի արտահանման վրա, իսկ Հայաստանը զուրկ է նման բնական պաշարներից, այդուհանդերձ, Դիմիտրի Ռուպելը մեզ ասաց, թե Հայաստանը «ունի դրան փոխարինող դաշինքներ»` ակնարկելով Ռուսաստանի աջակցությունը, որը, ըստ լուրերի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում Հայաստանին նվիրաբերել է մեկ միլիարդ դոլարի սպառազինություն, եւ որը բավարարում է Հայաստանի էներգետիկ կարիքների մեծ մասը եւ գնել է նրա էներգետիկ ենթակառուցվածքի մեծ մասը», - գրել է վերլուծաբանը:
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Ահտո Lոբյակասի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանը վստահ է իր ռազմական կարողությունների վրա:
«Անկախ նրանից, թե որքան կուժեղանան ադրբեջանցիները գալիք 15 տարիներին, նույնիսկ նման ծախսերի դեպքում, նույնիսկ դրանք ամեն տարի կրկնապատկելու դեպքում, ինքն իրեն եւ Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու` Հայաստանի պատրաստականությանը հասնելու համար նրանից կպահանջվի առնվազն 15-20 տարի», - Լոբյակասի մեջբերմամբ, ասել է նախարարը` ընդգծելով, որ Հայաստանին հնարավոր չէ վախեցնել:
Վարդան Օսկանյանը, վերլուծաբանի փոխանցմամբ, չի կարծում, թե Լեռնային Ղարաբաղի հարցի ռազմական լուծում կարող է լինել. - «Մենք երկու անգամ կռվել ենք ադրբեջանցիների դեմ, մենք առավելություն ենք ստացել, սակայն երբեք չենք հայտարարել, թե հաղթել ենք պատերազմը: Մինչեւ չհասնենք խաղաղության` մենք երբեք չենք հավակնի պատերազմում հաղթած լինելուն»:
«Միաժամանակ, նա [Օսկանյանը] խոստովանել է, որ խաղաղություն ձեռք բերելու հնարավորությունները նվազում են, եւ ԵԱՀԿ-ի միջնորդությամբ ընթացող բանակցություններում Ադրբեջանի դիրքերը կոշտանում են», - գրել է Ահտո Լոբյակասը: - «Դիմիտրի Ռուպելը եւս տագնապ ունի, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերը կարող են հանդիպել պաշտոնական Բաքվի գնալով աճող դիմադրությանը»:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա