Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի հարավում մրրկահողմերի հետեւանքով առնվազն 45 մարդ է զոհվել


ԱՄՆ-ի հարավում մրրկահողմերի հետեւանքով առնվազն 45 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ:

CNN-ի վկայությամբ, տարերային աղետի հետեւանքով 24 մարդ զոհվել է Թենեսի նահանգում, 13 մարդ` Արկանզասում, 7-ը` Քենթուքիում, մեկը` Ալաբամայում:

Երեկ երեկոյան եւ այսօր վաղ առավոտյան ԱՄՆ-ի հարավային նահանգները պատուհասած ավելի քան հինգ տասնյակ մրրկահողմերը, որոնց արագությունը գերազանցել է ժամում 240 կիլոմետրը, նաեւ ավերածություններ են գործել` քարուքանդ անելով բնակելի եւ այլ շինություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG