Մատչելիության հղումներ

Իտալիայի նախագահը լուծարեց խորհրդարանը


Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն այսօր լուծարեց խորհրդարանը` ճանապարհ հարթելով նոր համընդհանուր ընտրությունների համար:

Իտալիան ճգնաժամի մեջ հայտնվեց, երբ անցած ամիս վարչապետ Ռոմանո Պրոդիի ձախակենտրոն կառավարությունը վստահության քվե չստացավ խորհրդարանում:

Վաղաժամկետ ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կկայանան ապրիլի կեսերին:

Իտալական լրատվամիջոցները պնդում են, որ ընտրությունների արդյունքում իշխանության կարող է վերադառնալ պահպանողական մեդիամագնատ Սիլվիո Բերլուսկոնին, որն այժմ ամենաբարձր վարկանիշն ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG