Թուրքիայի խորհրդարանն այսօր սկսում է քննարկել բարձրագույն ուսումնական հաստատություններում գլխաշոր կրելու արգելքի վերացման հարցը, որը խիստ վիճահարույց է աշխարհիկ, բայց գերազանցապես մահմեդական Թուրքիայում:
Այսօր կկայանա հարցի քննարկումը եւ նախնական քվեարկությունը, մինչդեռ վերջնական քվեարկությունը տեղի կունենա շաբաթ օրը:
«Ասոշիեյթեդ փրես»-֊ի վկայությամբ՝ այս հարցը երկու մասի է բաժանել Թուրքիայի բնակչությունը՝ ոմանք համոզված են, որ գլխաշոր կրելու արգելքը սահմանափակում է կրոնի ազատությունը, մյուսները պնդում են, որ եթե կանանց թույլ տրվի գլխաշոր կրել, դա կխարխլի Թուրքիայի կրթության աշխարհիկ համակարգը:
Կառավարությունը, որը ներկայացրել է համապատասխան սահմանադրական փոփոխությունները, խորհրդարանում բավարար աջակցություն ունի դրանք ձայների երկու երրորդով անցկացնելու համար: Սակայն աշխարհիկ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը արգելքը վերացնելու դեպքում խոստացել է որոշումը վիճարկել Սահմանադրական դատարանում:
Կրքերը մեղմելու համար վարչապետ Ռեջեփ Էրդողանը հավաստիացրել է, որ արգելքի վերացումը վերաբերում է միմիայն համալսարաններին եւ ոչ բարձրագույն դպրոցներին կամ այլ հաստատություններին:
Թե' Էրդողանի, թե' նախագահ Աբդուլա Գյուլի կանայք գլխաշոր են կրում:
Գյուլի կինը, որին 1998 թվականին արգելել են սովորել համալսարանում գլխաշորի պատճառով, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն հետ է վերցրել դիմումը, երբ ամուսինը դարձել է արտգործնախարար: