Մատչելիության հղումներ

Նախագահը հանդիպել է Վեհափառին


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպում է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։

Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, զրույցի ընթացքում քննարկել են «պետություն-եկեղեցի հարաբերություններին եւ գործակցությանն առնչվող որոշ հարցեր»: Նախագահը եւ կաթողիկոսը գոհունակությամբ փաստել են պետության ու եկեղեցու միջեւ արդյունավետ զարգացող համագործակցությունը:

«Պետության համար չափազանց պատասխանատու այս ժամանակահատվածում երկրի ղեկավարն ու Վեհափառ Տերը կարեւորել են հանդուրժողականության եւ համերաշխության մթնոլորտը»,֊ - ասված է հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG