Մատչելիության հղումներ

Դատախազը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել՝ կապված Արթուր Բաղդասարյանի հայտարարության հետ


Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանձնարարել է ոստիկանությանը օպերատիվ֊-որոնողական միջոցառումներ ձեռնարկել՝ կապված նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի հայտարարության հետ, թե իրեն սպառնացել են սպանել:

«Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ Բաղդասարյանը իր հասցեին հնչած սպանության սպառնալիքների մասին հայտարարել է Երեւան քաղաքի Ազատության հրապարակում կիրակի օրը տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ»,֊ - ասված է դատախազության` այսօր տարածած հաղորդագրության մեջ:

Միաժամանակ նշվում է, որ Գլխավոր դատախազությունը Արթուր Բաղդասարյանից գրավոր հաղորդում չի ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG