Մատչելիության հղումներ

«ՀայՓոստ»-ը մտադիր է եռապատկել ներդրումները


Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստ» ընկերությունը, որը 2006 թվականի նոյեմբերից հավատարմագրային կառավարման է հանձվել Հայփոստ Թրասթ Մենեջմենթ փակ բաժնետիրական ընկերությանը, մտադիր է առաջիկա տարում եռապատկել ներդրումները:

«ՀայՓոստ»-ի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ընկերության գլխավոր տնօրեն Հանս Բոնը այսօր ասաց, որ 2007 թվականին նախորդ տարվանից 30 տոկոսով ավելի եկամուտ է ստացվել: Անցած տարի կատարված ներդրումների ծավալը կազմել է 1 միլիոն դոլար, իսկ սկսված տարում ընկերությունը մտադիր է իրականացնել 3 միլիոն դոլարի ներդրումներ:

«Շատ կարեւոր է, որ Հայաստանում շարունակվի քաղաքական եւ մակրոտնտեսական կայունությունը», - ասաց նա` շեշտելով, որ «բավականին արդյունավետ կերպով համագործակցում է գործող կառավարության հետ»:

Հանս Բոնը վստահեցրեց, որ Երեւանում «ՀայՓոստ»-ը արդեն շատ արագ է աշխատում ու խոստացավ, որ մինչեւ տարեվերջ այդպես կաշխատեն նաեւ ողջ երկրի տարածքում:

Հանդիպումից հետո տեղի ունեցավ Բաղրամյան 23 հասցեում գտնվող հերթական վերանորոգված թիվ 19 փոստային բաժանմունքի պաշտոնական բացումը:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG