Քննություններին մասնակցելու համար դիմորդները Թեստավորման եւ գնահատման կենտրոնի հաշվեհամարին պետք է փոխանցեն 1500 դրամ, սակայն այդ գումարից ազատվում են պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք, զոհված ազատամարտիկների երեխաները, առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամները, ծնողազուրկները:
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գայանե Մանուկյանը նշեց, որ այս տարի եւս միասնական քննությունների թեստերի նյութերը գաղտնի են մշակվելու եւ տպագրվելու են Մեծ Բրիտանիայում, իսկ պետական ավարտականինը` Հայաստանում:
Վերջերս Երեւանի եւ մարզերի մի շարք դպրոցներից ահազանգեր են ստացվում, որ «Թեստ Մետր» հասարակական կազմակերպությունը վճարովի փորձարկումներ է անցկացնում դպրոցներում, ի դեպ` հատուկ սահմանված գներով: Մեկ փորձնական քննություն հանձնելու համար աշակերտը պետք է վճարի 3000 դրամ, 2-ի դեպքում` 5000, 3 քննություն հանձնել ցանկացողները 7000 դրամ են փոխանցում կազմակերպության հաշվեհամարին: Թեստավորման կենտրոնում մեզ տեղեկացրին, որ իրենց եւս ահազանգել են:
«Մեզ ահազանգողները նշում են, որ աշակերտներին սպառնացել են, թե չմասնակցելու եւ գումարը չվճարելու դեպքում ընդունելության քննությունների ժամանակ կիջնի գնահատականը», - ասաց Մանուկյանը:
«Թեստ Մետր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք չեն պարտադրում, սակայն դասախոսների կողմից մշակված թեստերով փորձնական վճարովի քննություններ են անցկացնում:
Պետական ավարտական եւ միասնական քննությունների դիմումները պետք է ներկայացնել մինչեւ մարտի 16-ը:
Լիանա Մնացականյան